Կախա Կալաձե. Ես շարունակում եմ իմ գործունեությունը և դեռ չեմ պատրաստվում հեռանալ քաղաքականությունից
Կախա Կալաձե. Ես շարունակում եմ իմ գործունեությունը և դեռ չեմ պատրաստվում հեռանալ քաղաքականությունից

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, իր քաղաքականությունից հեռանալու մասին տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և նա շարունակում է կատարել իր պարտականությունները:

Այս մասին Թբիլիսիի քաղաքապետը հարցին ի պատասխան ասաց և մեկ անգամ ևս բացատրեց, որ ամեն ինչ անելու է ի շահ երկրի:

«Ես «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղարն եմ: Միևնույն ժամանակ, ես մայրաքաղաքի քաղաքապետ եմ: Այդ պատճառով ես կշարունակեմ իմ գործունեությունը և Թբիլիսիի բնակչության մեծամասնության կողմից ինձ վրա դրված պարտականությունները», – ասաց Կախա Կալաձեն:

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, քաղաքապետի թեկնածության մասին տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ:

«Այս կապակցությամբ ես ձեզ ասացի իմ դիրքորոշումը, որ հետո, ամեն ինչ հանրությանը հայտնի կդառնա: Ես բազմիցս նշել եմ, որ ես »Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստանի» գլխավոր քարտուղարն եմ, միևնույն ժամանակ ես մայրաքաղաքի քաղաքապետ եմ, բայց միտումնավոր տեղեկություններ եք տարածում, իբր ես հեռանում եմ քաղաքականությունից, հորինել եմ առողջական վիճակը և ստիպված եմ դա օգտագործել քաղաքականությունից հեռանալու համար: Սա ճիշտ տեղեկատվություն չէ: Ես առողջական խնդիրներ ունեմ և շարունակում եմ բուժվել, բայց դեռ չեմ պատրաստվում հեռանալ քաղաքականությունից: Ես «Վրացական երազանքի» հիմնադիրն եմ, երկար տարիներ աշխատում եմ այս թիմում, մենք իրականացրել ենք շատ կարևոր նախագծեր և բարեփոխումներ: Իհարկե, ես ամեն ինչ անելու եմ ի շահ իմ երկրի ու ժողովրդի», – ասաց մայրաքաղաքի քաղաքապետը: