Կախա Կալաձե. Ես պատրաստ եմ բանավեճի, Գախարիան չի տարբերվում Ռիչարդից, Անա Դոլիձեից կամ Մելիայից:
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստանի» Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն ասում է, որ պատրաստ է քաղաքապետի բոլոր թեկնածուների հետ մասնակցել բանավեճի:
Այս մասին նա ասաց ի պատասխան լրագրողների համապատասխան հարցին:
«Իհարկե, ես պատրաստ եմ բանավիճել բացարձակապես բոլորի հետ: Ինձ համար Գախարիան ոչնչով չի տարբերվում Ռիչարդից, կամ Անա Դոլիձեից, ոչ էլ Մելիայից: Բոլորի հետ բանավեճեր կլինեն: Ես պատրաստ եմ բանավեճին, որը կանցկացվի համապատասխան հարթակում», – ասել է Կալաձեն: