Կախա Կալաձե. Ես իսկապես հույս ունեմ, որ հավաքականը կկարողանա դուրս գալ խմբից, մենք շատ մեծ հնարավորություններ ունենք
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ Դյուսելդորֆում հանդիպել է Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին և հաջողություն մաղթել Եվրոպայի առաջնությունում։
Կախա Կալաձեի խոսքով՝ խմբից դուրս գալու հնարավորություն կա, ինչը նրան հույս է ներշնչում, քանի որ թիմը լավ մարզավիճակում է։
«Ես իսկապես հույս ունեմ, որ մենք կկարողանանք դուրս գալ խմբից։ Մենք դրա համար շատ մեծ հնարավորություն ունենք։ Մենք ուժեղ հավաքական ունենք, ինչը ցույց տվեցին վերջին ընկերական խաղում, որ թիմը լավ մարզավիճակում է։ Ամբողջ Վրաստանը քաջալերում է մեր տղաներին։ Ուզում եմ ևս մեկ անգամ հաջողություն մաղթել ազգային հավաքականին և ամբողջությամբ Վրաստանին»,- ասել է Կախա Կալաձեն։
Վրաստանի հավաքականը F խմբում կմրցի Պորտուգալիայի, Թուրքիայի և Չեխիայի ընտրանիների հետ։ Հունիսի 18-ին Եվրոպայի առաջնությունում ազգային հավաքականը կհանդիպի Թուրքիայի հետ։ Հաջորդ հանդիպումները Չեխիայի և Պորտուգալիայի հավաքականների հետ կանցկացվեն հունիսի 22-ին և 26-ին: