Կախա Կալաձե. Ես հպարտ եմ, որ Թբիլիսիին ավելացել է գրավչության ևս մեկ կենտրոն՝ Գուդիաշվիլիի նորացված հրապարակի տեսքով
Կախա Կալաձե. Ես հպարտ եմ, որ Թբիլիսիին ավելացել է գրավչության ևս մեկ կենտրոն՝ Գուդիաշվիլիի նորացված հրապարակի տեսքով

Գուդիաշվիլիի վերանորոգված հրապարակը կլինի լավագույն վայրերից մեկը ինչպես տեղացիների, այնպես էլ այցելուների համար,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ վերականգնված Գուդիաշվիլի հրապարակի բացման կապակցությամբ։

Թբիլիսիի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են Գուդիաշվիլիի հրապարակի վերականգնմանը։

«Շատ հզոր նախագիծ ենք ավարտել՝ աշխատանքի առաջին փուլը։ Սա Գուդիաշվիլիի հրապարակն է։ Պատմամշակութային ժառանգության հուշարձանները հիմնովին վերականգնվել և վերանորոգվել են։ Դուք կարող եք տեսնել, թե որքան գեղեցիկ է այս տարածքը, որն ամենավատ վիճակում էր։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր առաջին իսկ օրվանից ներգրավված են եղել այս տարածքը պահպանելու համար պայքարում, ինչպես նաև մասնակցել են այս շինարարական, վերականգնողական աշխատանքներին։

Հպարտ եմ, որ այս հրապարակի տեսքով քաղաքին ավելացել է գրավչության ևս մեկ կենտրոն և վստահ եմ, որ այս տարածքը կզարգանա։ Դա կլինի լավագույն վայրերից մեկը ինչպես տեղացիների, այնպես էլ այցելուների համար:

Մենք այսքանով չենք սահմանափակվելու, մեր գործն այստեղ չենք ավարտում»,- ասել է Կախա Կալաձեն։

Թբիլիսիում բացվել է Գուդիաշվիլիի վերականգնված հրապարակը: Միջոցառմանը մասնակցել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան, կառավարության և մայրաքաղաքի այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։