Կախա Կալաձե. Ես ընտրված քաղաքապետ եմ, ունեմ լիազորություններ մինչև 2025 թվականը, ինձ համար մեծ պատասխանատվություն է ծառայել այս քաղաքին
Կախա Կալաձե. Ես ընտրված քաղաքապետ եմ, ունեմ լիազորություններ մինչև 2025 թվականը, ինձ համար մեծ պատասխանատվություն է ծառայել այս քաղաքին

Ես մայրաքաղաքի ընտրված քաղաքապետն եմ, եթե այսօր հրաժարական տամ, ապա ընտրությունները պետք է անցկացվեն,- այսպես է պատասխանել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հարցին, թե արդյոք ակնկալում է ապագայում առաջադրվել վարչապետի պաշտոնում։

Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավո՞ր է երրորդ ժամկետով ընտրված քաղաքապետ դառնալ, Կալաձեն ասաց, որ ոչինչ չի բացառվում։

«Ի՞նչ իմանամ, ոչինչ չի բացառվում, ամեն ինչ մեր առջեւում է, չէ՞։ Ես ընտրված քաղաքապետ եմ, ունեմ իմ մանդատը մինչև 2025 թվականը։ Ինձ համար մեծ պատասխանատվություն է ծառայել այս քաղաքին, այս քաղաքում ապրող մարդկանց։ Մենք բազմաթիվ նախագծեր ենք սկսել, շատ բարեփոխումներ պետք է իրականացվեն։ Ապագայում մենք ունենք շատ հավակնոտ ծրագրեր և նախագծեր, որոնք կապված են մայրաքաղաքի հետ»,- ասել է Կախա Կալաձեն։