Կախա Կալաձե. Երկու օր առաջ հասարակական տրանսպորտում ուղեւորների փոխադրման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել, մետրոյում և ավտոբուսում ընդհանուր թիվը կազմել է մեկ միլիոն 35 հազար
Կախա Կալաձե. Երկու օր առաջ հասարակական տրանսպորտում ուղեւորների փոխադրման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել, մետրոյում և ավտոբուսում ընդհանուր թիվը կազմել է մեկ միլիոն 35 հազար

Երկու օր առաջ հասարակական տրանսպորտում ուղեւորների փոխադրման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել,- հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն Թբիլիսիի կառավարության նիստում։

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, օրվա ընթացքում մետրոյով և ավտոբուսով փոխադրված ուղևորների ընդհանուր թիվը կազմել է մեկ միլիոն 35 հազար։

«Սա ռեկորդային թիվ է թե՛ մետրոյի, թե՛ ավտոբուսի համար։ Մետրոպոլիտենի դեպքում կատարվել է 502 508 երթևեկություն, ավտոբուսի դեպքում՝ 532 076։ Չնայած այս ամենին, դուք գիտեք, թե մետրոյի առաջին գծից մինչև երկրորդ գիծ թունելում ինչ խնդիրներ կային, գիտեք, որ ֆիզիկապես անհնար էր անցնել, ինչը մեծ անհարմարություն էր այն մարդկանց համար, ովքեր օգտվում էին նշված հատվածից: Գիտեք, որ Կայարանի հրապարակում մեր աշխատակիցներով սկսել ենք կառավարել հոսքերը, ինչը հաջողությամբ ընթանում է։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր աշխատակիցներին։ Կարևոր է շարունակել այս աշխատանքը, հատկապես պիկ ժամերին, երբ մարդկանց մեծ մասը տեղաշարժվում է այս տարածքում: Այսօրվա դրությամբ, մի ամբողջ շաբաթ է, երթեւեկության խնդիր չկա։ Մենք հետևել ենք գործընթացներին: Մենք կշարունակենք կառավարել հոսքերը, երբ մեծ թվով ուղևորներ հավաքվեն Կայարանի հրապարակի թունելում»,- ասել է Կախա Կալաձեն։