Կախա Կալաձե. Երկրում խաղաղության պահպանումը, տնտեսական զարգացումը սկզբունքորեն կարևոր են, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իրեն լավ զգա
Կախա Կալաձե. Երկրում խաղաղության պահպանումը, տնտեսական զարգացումը սկզբունքորեն կարևոր են, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իրեն լավ զգա

Սկզբունքորեն կարեւոր է երկրում խաղաղության պահպանումը, տնտեսական զարգացումը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի բարեկեցություն զգա,- այս մասին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Կալաձեին հարցրել են, թե ով է պատերազմ ուզում երկրում և ումից է Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանել երկիրը վարչապետության օրոք։

«Կարելի է հիշել դրսից արված հայտարարությունները երկրորդ ռազմաճակատի հետ կապված։ Հայտարարություններ են արել կոնկրետ արմատականներ, որոնք այսօր ներկայացված են որպես քաղաքական կուսակցություններ։ Երբ մենք ուղղակիորեն «ոչ» ասացինք պատժամիջոցների հետ կապված, ես հիշում եմ, թե ինչ հայտարարություններ էին հնչում – այս հայտարարության փոխարեն ավելի լավ կլիներ ռումբեր ընկնեն Վրաստանում և այլն, այլևս չեմ խորանա։ Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, որը տեղի է ունենում տարածաշրջանում, աշխարհում, սկզբունքորեն կարևոր է երկրում խաղաղության պահպանումը, տնտեսական զարգացումը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իրեն բարեկեցության մեջ զգա»,- ասել է Կախա Կալաձեն։