Կախա Կալաձե. Ելնելով մեր երկրի շահերից՝ մենք չենք միանում պատժամիջոցներին և միշտ նման վերաբերմունք կունենանք
Կախա Կալաձե. Ելնելով մեր երկրի շահերից՝ մենք չենք միանում պատժամիջոցներին և միշտ նման վերաբերմունք կունենանք

Ելնելով մեր երկրի շահերից՝ մենք չենք միանում պատժամիջոցներին և միշտ նման վերաբերմունք կունենանք,- ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Կալաձեին հարցրել են Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների և դրանցում Վրաստանի մասնակցության մասին։

«Դուք գիտեք մեր վերաբերմունքը պատժամիջոցների վերաբերյալ։ Մենք չենք կարող միանալ պատժամիջոցներին՝ կրկին ու կրկին՝ ելնելով մեր երկրի շահերից։ Մենք պաշտպանում ենք բնակչությանն ու ազգային շահերը, և միշտ այս վերաբերմունքն ենք ունենալու։ Մյուս կողմից, իհարկե, մենք ամեն կերպ համագործակցում ենք, և Վրաստանի իշխանությունները նույնիսկ շնորհակալություն են հայտնել մեզ այս առումով։ Այսպես կշարունակվի նաև ապագայում, բայց եթե զբոսաշրջիկները չգան Վրաստան և գումար չծախսեն, պետք է սահմանափակե՞նք Վրաստանում արտադրվող ապրանքները և չարտահանե՞նք, նույնիսկ ռուսական շուկա։ Ինչո՞ւ պետք է այս ամենը սահմանափակվի։ Սրանով ո՞ւմ ենք սահմանափակում։ Սահմանափակում ենք ու գյուղացուն նորից ծանր դրության մեջ ենք դնում, բայց սա էլ է հաշվարկված։ Նրանք դա անում են միտումնավոր, որպեսզի ինչ-որ կերպ տնտեսապես վնասեն երկրին, կանգնեցնեն այն տնտեսական զարգացումը, որը մենք այսօր ունենք երկրում»,- ասել է Կախա Կալաձեն։