Կախա Կալաձե. Վրաստանում ընդդիմություն չկա, դա ամենամեծ խնդիրն է
Կախա Կալաձե. Վրաստանում ընդդիմություն չկա, դա ամենամեծ խնդիրն է

Իրական պատճառն այն է, որ Վրաստանում ընդդիմություն չկա, ինչը ամենամեծ խնդիրն է, նրանք ամեն բանից բողոքում են,- այս մասին ասաց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ պատասխանելով լրագրողների հարցին. «Ընդդիմությունը չի հավանում դեօլիգարխացման օրենքի ուկրաինական մոդելը: Եվրահանձնաժողովի կողմից հաստատված մոդելներից մեկն է, ըստ Ձեզ՝ որն է սրա իրական պատճառը»։

Կախա Կալաձեի խոսքով՝ ընդդիմության նման վերաբերմունքն առաջին հերթին վնասում է իրենց։

«Իրական պատճառն այն է, որ Վրաստանում ընդդիմություն չկա։ Սա ամենամեծ խնդիրն է, տեսեք՝ ինչ վիճակ է։ Փորձարկված օրենքի նախագիծ՝ հավանության արժանացած միջազգային գործընկերների կողմից՝ նրանց ոչինչ դուր չի գալիս, ամեն ինչ սխալ է արվում։ Մենք հասկանում ենք այս արմատականությունը, այս վերաբերմունքը, որն առաջին հերթին վնասում է նրանց։ Ես նաև կասեմ, որ երբ երկիրը չունի ընդդիմություն, երկրում ընդդիմություն չկա, դա վատ է իշխանության և քաղաքական կյանքի համար»,- ասել է Կախա Կալաձեն։