Կախա Կալաձե. Վրաստանի իշխանությունն արդեն տարիներ շարունակ անում է ամեն ինչ՝ Եվրամիության անդամ դառնալու համար, իսկ անվտանգության համար ամենակարեւոր հովանոցը ՆԱՏՕ-ին անդամակցելն է
Կախա Կալաձե. Վրաստանի իշխանությունն արդեն տարիներ շարունակ անում է ամեն ինչ՝ Եվրամիության անդամ դառնալու համար, իսկ անվտանգության համար ամենակարեւոր հովանոցը ՆԱՏՕ-ին անդամակցելն է

Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի խոսքով՝ Վրաստանի իշխանությունն արդեն տարիներ շարունակ անում է ամեն ինչ՝ Եվրամիության անդամ դառնալու համար։

Նրա խոսքով՝ երկրի անվտանգության համար ամենակարեւոր հովանոցը ՆԱՏՕ-ի միությունն է։

«Պետք է ընդունեն, բա ի՞նչ պետք է անեն։ Վրաստանի կառավարությունն արդեն տարիներ շարունակ անում է ամեն ինչ, որպեսզի դառնա Եվրոպա կոչվող մեծ ընտանիքի անդամ։ Երեկ մենք հայտարարություններ արեցինք, որ երկրի անվտանգության համար ամենակարեւոր պաշտպանական հովանոցը ՆԱՏՕ-ին միանալն է։ Մենք ամեն ինչ անում ենք դրա համար»,- ասել է Կախա Կալաձեն։