Կախա Կալաձե. Վրաստանը, առաջին հերթին, գործելու է մեր երկրի և ժողովրդի շահերից ելնելով
Վրաստանը միշտ գործելու է մեր երկրի ու ժողովրդի շահերից ելնելով,- լրագրողներին ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Կախա Կալաձեն խոսել է նաև վրացի կամավորների՝ Ուկրաինա մեկնելու մասին և նշել, որ պետությունը գործում է և գործելու է երկրի շահերից ելնելով։
«Վրաստանը միշտ գործելու է մեր երկրի ու ժողովրդի շահերից ելնելով։ Առաջինը միշտ լինելու է պետության շահը: Այդպես է այսօր և միշտ այդպես է լինելու մեր իշխանության օրոք»,- ասել է Կախա Կալաձեն։
Միաժամանակ Կախա Կալաձեն խոսել է նաև Վլադիմիր Զելենսկու հայտարարության մասին և նշել. «Ես ձեռնպահ կմնամ գնահատականներից, քանի որ երկիրը պատերազմի մեջ է։ Առաջին հերթին, ուզում եմ խաղաղություն մաղթել Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին, գնահատականները ավելի ուշ կտամ»։