Կախա Կալաձե. «Վրացական երազանք»-ը չի պատրաստվում արգելել հանցավոր կուսակցությունները, այս մասին հանրությունը պետք է տեղեկություն ունենա
««Վրացական երազանքը» չի նախատեսում արգելել կուսակցությունները, սա սուտ է», – լրագրողներին ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Ինչպես պարզաբանել է Կալաձեն, խոսքը նախկինում կատարված հանցավոր արարքների մասին է, որոնք կապված են տարածքների կորստի հետ, որոնք պետք է հետաքննվեն։
Կալաձեի խոսքով, հասարակությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա այս հարցի վերաբերյալ։
«Վրացական երազանքը » չի պատրաստվում արգելել կուսակցությունները, ինչպես դուք մեջբերում եք: Սա կեղծ և ոչ ճիշտ տեղեկատվություն է։ Խոսքը կոնկրետ հանցավոր խմբի մասին է, որը հանցագործություն է կատարել եւ բոլորի համար պետք է պարզ լինի, թե ով է դա պատվիրել։ Այս առումով հասարակությունը պետք է տեղեկատվություն ունենա։ Այս անխոհեմ գործողությամբ, որը, կարծում եմ, դրսից թելադրված էր, մենք կորցրեցինք տարածքներ, զոհվեցին բազմաթիվ հերոս զինվորներ, խաղաղ բնակիչներ, իսկ երկրի տարածքների մի զգալի մասը այսօր էլ օկուպացված է։ Ցանկացած վրացի, ով սիրում է մեր երկիրը, հայրենիքը, եթե կանգ առնես ու հարցնես, թե որն է երկրի գլխավոր առաջնահերթությունը, քեզ կասի, որ դա տարածքային ամբողջականությունն է։ Այս անխոհեմ արարքները և կատարված չարիքը պատշաճ քննության կարիք ունեն, պետք է կոնկրետ հարցերի պատասխաններ տրվեն, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Բանաձեւը ստորագրել են, այս բանաձեւն էլ է չարիք։ Ինչպե՞ս կարող ես մեղադրել սեփական երկրին պատերազմ սկսելու համար: Բանաձևում գրված էր, որ ռմբակոծել ենք քնած Ցխինվալը և այս փաստաթուղթը ստորագրել են։ Բոլոր հարցերը պատասխանների կարիք ունեն և բոլոր հանցագործները պետք է պատժվեն»,- ասել է Կախա Կալաձեն։