Կախա Կալաձե. Ով քաղաքական լարվածություն ունի, դա ընդդիմությունն է և կոնկրետ «Ազգային շարժումը», արտահերթ ընտրությունները մեծ աբսուրդ են
Կախա Կալաձե. Ով քաղաքական լարվածություն ունի, դա ընդդիմությունն է և կոնկրետ «Ազգային շարժումը», արտահերթ ընտրությունները մեծ աբսուրդ են

Քաղաքական լարվածություն ունեցողը ընդդիմությունն է, կոնկրետ «Ազգային շարժումը», Նիկա Մելիայի հայտարարությանն ի պատասխան ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Ըստ նրա՝ արտահերթ ընտրությունների մասին խոսելն աբսուրդ է:

«Երկիրը վերակառուցման, զարգացման, տնտեսական առաջընթացի մեջ է, ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, սա մեծ աբսուրդ է և մեծ հիմարություն, ընտրությունները տեղի են ունենալու 2024 թվականին, ինչպես դա նախատեսված է սահմանադրությամբ։ Ընդդիմությունը քաղաքական ճգնաժամ ունի»,- ասել է Կալաձեն։

«Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան այսօր հայտարարություն է տարածել, որ ստեղծված քաղաքական ճգնաժամը մեղմելու համար Վրաստանում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն։