Կախա Կալաձե. Ոչ մի մարդ, ով ցանկանում է երկրում անկայուն իրավիճակ ստեղծել, չի կարողանա կասեցնել Թբիլիսիի բարօրությանն ուղղված նախագծերը
Կախա Կալաձե. Ոչ մի մարդ, ով ցանկանում է երկրում անկայուն իրավիճակ ստեղծել, չի կարողանա կասեցնել Թբիլիսիի բարօրությանն ուղղված նախագծերը

Ոչ մի մարդ, ով ցանկանում է երկրում անկայուն իրավիճակ ստեղծել, չի կարողանա դադարեցնել Թբիլիսիի բարօրությանն ուղղված նախագծերը,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, անկախ նրանից, թե ընդդիմությունը կաջակցի մայրաքաղաքի 2023 թվականի բյուջեին, Թբիլիսին կշարունակի զարգանալ ու վերակառուցվել։

«Ինձ համար միեւնույն է, թե ընդդիմությունն ինչին կաջակցի: Ես քաղաքի քաղաքապետն եմ 2017 թվականից, և մեր ոչ մի նախաձեռնություն, բարեփոխում, բյուջետային հաստատում իրենց աջակցությունը չեն ունեցել։ Քաղաքը շարունակում է զարգանալ և վերակառուցվել։ Ոչ մի մարդ, ով ցանկանում է երկրում անկայուն իրավիճակ ստեղծել, չի կարողանա կասեցնել այն նախագծերը, որոնք ուղղված են Թբիլիսիի և Թբիլիսիի ժողովրդի բարօրությանը», – ասել է Կախա Կալաձեն։