Կախա Կալաձե. Ուկրաինայում պատերազմի անթույլատրելիությունը պետք է լինի բոլոր նրանց մտահոգությունը, ովքեր կարող են փոքր ներդրում ունենալ ռազմական էսկալացիայի կանխարգելման գործում
Կախա Կալաձե. Ուկրաինայում պատերազմի անթույլատրելիությունը պետք է լինի բոլոր նրանց մտահոգությունը, ովքեր կարող են փոքր ներդրում ունենալ ռազմական էսկալացիայի կանխարգելման գործում

Ուկրաինացիները մեր բարեկամ ժողովուրդն են, և, հետևաբար, մեզ համար հատկապես կարևոր է Ուկրաինայում խաղաղությունը չվտանգվի,- ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն Թբիլիսիի կառավարության նիստում։

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, Ուկրաինայում պատերազմի անթույլատրելիությունը պետք է լինի բոլորի հիմնական միտքն ու մտահոգությունը։

«Բոլորը գիտեն իմ վերաբերմունքն Ուկրաինայի նկատմամբ, որոշակի հարաբերություններ, առանձնահատուկ սեր այս երկրի նկատմամբ, և այդ պատճառով ես չեմ կարող ևս մեկ անգամ իմ դիրքորոշումը չհայտնել Ուկրաինայի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ։ Ուկրաինացիները մեր բարեկամ ժողովուրդն են, ուստի մեզ համար հատկապես կարևոր է չվտանգել խաղաղությունը Ուկրաինայում։ Ուկրաինայում պատերազմի անթույլատրելիությունը պետք է լինի բոլոր նրանց հիմնական մտահոգությունն, ովքեր կարող են թեկուզ փոքր ներդրում ունենալ ռազմական էսկալացիայի կանխման գործում։ Մեր ջանքերը նույնպես այստեղ են ուղղված։ Մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, անում ենք և անելու ենք ապագայում։ Ես ցանկանում եմ խաղաղություն մաղթել ուկրաինացի ժողովրդին»,- ասել է Կախա Կալաձեն։