Կախա Կալաձե. Թենգիզ Արչվաձեն հավերժ տեղ է ապահովել վրացական կինոյի և թատրոնի պատմության մեջ, ինչպես նաև հանդիսատեսի սրտերում, ես կիսում եմ նրա ընտանիքի և համայն Վրաստանի մեծ ցավը
Կախա Կալաձե. Թենգիզ Արչվաձեն հավերժ տեղ է ապահովել վրացական կինոյի և թատրոնի պատմության մեջ, ինչպես նաև հանդիսատեսի սրտերում, ես կիսում եմ նրա ընտանիքի և համայն Վրաստանի մեծ ցավը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ցավակցություն է հայտնել դերասան Թենգիզ Արչվաձեի մահվան կապակցությամբ։

Ինչպես նշում է Կալաձեն, Թենգիզ Արչվաձեն ընդմիշտ տեղ է հաստատել վրացական կինոյի, թատրոնի պատմության մեջ և հանդիսատեսի սրտերում։

«Վրացական կինոյի և թատրոնի լեգենդ, Վրաստանի վաստակավոր արտիստ, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի Թենգիզ Արչվաձեն պակասեց մեր շարքերից։

Նրա անվան հետ կապված է ավելի քան 100 դեր։ Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։

Ինքը դերասանի համար գլխավորը թատրոնն էր համարում, սակայն հանդիսատեսն ամբողջ սրտով սիրում էր նրա կինոհերոսներին։

Թենգիզ Արչվաձեն հավերժ տեղ է հաստատել վրացական կինոյի և թատրոնի պատմության մեջ, ինչպես նաև հանդիսատեսի սրտերում։

Ես կիսում եմ Թենգիզ Արչվաձեի ընտանիքի, վրացական կինոյի և թատերական հասարակության, համայն Վրաստանի մեծ ցավը»,- գրել է Կախա Կալաձեն սոցցանցում։