Կախա Կալաձե. Թբիլիսիի քաղաքապետարանը շարունակում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ դեղամիջոցների ֆինանսավորման ծրագիրը
Մայրաքաղաքի բյուջեից տարեկան 29-60 հազար լարի կհատկացվի կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշված քաղաքացուն ֆինանսավորելու համար,- կառավարության այսօրվա նիստում ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Ըստ Կալաձեի, այդ դեղամիջոցներն ամբողջությամբ ֆինանսավորվում են «Սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական շտեմարանում» գրանցված 150 հազար և ավելի ցածր վարկանիշով անձանց համար, իսկ մնացած բոլոր շահառուները կֆինանսավորվեն 80 և 50 տոկոսով։
«Ծրագիրը ֆինանսավորում է HER-2 դրական, տեղական (I-III փուլ) և մետաստազային կրծքագեղձի քաղցկեղի թանկարժեք դեղամիջոցները», – ասել է Կախա Կալաձեն:
Կախա Կալաձեի խոսքով՝ ծրագրի ընթացիկ տարվա բյուջեն կազմում է չորս միլիոն լարի։
«Սա շատ կարեւոր ծրագիր է, որը զգալիորեն թեթեւացրել է կարիքավոր կանանց ու նրանց ընտանիքների ֆինանսական բեռը, նրանց մեծ մասին ազատել գույքի առուվաճառքից ու վարկային լուրջ պարտավորություններից։ Նշենք, որ դեղամիջոցի մեկ ամպուլայի արժեքը կազմում է մինչեւ 5000 լարի։ Որոշ դեպքերում մեկ փոխներարկման համար երկու տարբեր դեղամիջոցների համակցված գինը գերազանցում է 9000 լարին»,- ասել է Կախա Կալաձեն։