Կախա Կալաձե - Թբիլիսիի քաղաքապետարանը չի որոշում, թե որ ընկերությունից պետք է ձեռք բերել սարքավորումները
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ Թբիլիսիի քաղաքապետարանը մրցույթներ է հայտարարում օրենքով սահմանված կարգով և իրավունք չունի որևէ կերպ սահմանափակել մրցույթի մասնակիցներին։ Խոսքը «Թբիլսերվի գրուպ»-ի կողմից փողոցների լվացման նպատակով գնված «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաների մասին է։
«Թբիլիսիի քաղաքապետարանը չի որոշում, թե որ ընկերությունից պետք է ձեռք բերել սարքավորումները եւ իրավունք չունի օրենքով որոշել, թե որ երկրից պետք է լինի սարքավորումները կամ որ ֆիրմայից։ Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարում է համապատասխան մրցույթ, որը նախատեսված է օրենքով։ Եթե որեւէ խնդիր լինի, այդ ընկերությունները հնարավորություն չեն ունենա մասնակցելու մրցույթին, դա կարող է լինել վրացական կամ արտասահմանյան ընկերություն»,- ասել է Կախա Կալաձեն։