Կախա Կալաձե. Տեղեկատվությունը սուտ է, իբր քաղաքապետարանը «Կաֆե Մզիուրի»-ի հիմնադիրին նախապես չի տեղեկացրել ձեռնարկության օտարման մասին
Տեղեկությունն այն մասին, որ Թբիլիսիի քաղաքապետարանը ձեռնարկության հիմնադիր Անա Գոգուաձեին չի տեղեկացրել «Կաֆե Մզիուրիի» սոցիալական ձեռնարկության օտարման մասին, սուտ է, հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ ի պատասխան համապատասխան հարցի։
Ինչպես պարզաբանել է Կալաձեն, երկամյա պայմանագրի ժամկետը լրացել է, որից հետո սրճարանը կվաճառվի աճուրդով։
«Ես Անա Գոգուաձիից հայտարարություն չեմ լսել, որ քաղաքապետարանը չի տեղեկացրել սրճարանի վաճառքի մասին։ Դուք ուղղակի ստում եք։ Եթե «Ֆորմուլա»-ն, Կեզերաշվիլիի հեռուստատեսությունը ստում է, ապա դրանում նորություն չկա։ Ինքը՝ Աննա Գոգուաձեն, նույնպես հրապարակված նամակ է ունեցել, որը ստացել է որպես ծանուցում երկամյա պայմանագրի ժամկետը լրանալու վերաբերյալ։
Ինչ վերաբերում է սոցիալական ձեռնարկության կարգավիճակին, ես երեկ ասացի և ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ սրճարանի նշված կարգավիճակը պահպանվելու է։ Աճուրդ կհայտարարվի, որին, իհարկե, մասնակցելու իրավունք կունենան ինչպես մյուսները, այնպես էլ Անա Գոգուաձեն»,- ասել է Կախա Կալաձեն։