Կախա Կալաձե. Շնորհավորում են սահմանադրության օրվա առթիվ, հպարտ եմ 1995 թվականի օգոստոսի 24-ով, երբ մենք աշխարհին ցույց տվեցինք, որ Վրաստանն անպայման կհաղթահարի ճգնաժամը և կկայանա որպես պետություն
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորում է քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ:
«26 տարի առաջ Վրաստանի խորհրդարանն ընդունեց գերագույն օրենքը՝ Վրաստանի Սահմանադրությունը, որը մեր պետության և հասարակության իրավական և արժեքային առանցքն է:
Ես հպարտ եմ 1995 թվականի օգոստոսի 24-ով՝ այն օրով, երբ մենք աշխարհին ցույց տվեցինք, որ Վրաստանն անպայման կհաղթահարի ճգնաժամը և կկայանա որպես պետություն: Մեզ բոլորիս հաջողվեց դա միասին անել», – գրել է Կախա Կալաձեն: