Կախա Կալաձե. Շնորհավորում եմ Վրաստանում ապրող մեր հայրենակիցներին և բոլոր մահմեդականներին Ղուրբան Բայրամի առթիվ, միանում եմ ձեր տոնակատարությանը
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորել է մահմեդական համաքաղաքացիներին Ղուրբան Բայրամի կապակցությամբ։
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել մեր համաքաղաքացիներին և Վրաստանում ապրող բոլոր մահմեդականներին Ղուրբան-Բայրամի տոնի առթիվ։
Իմ ընկերներ, ես միանում եմ ձեր տոնակատարությանը և ի սրտե մաղթում եմ, որ այս օրը խաղաղություն, բարգավաճում և հաջողություն բերի ձեր ընտանիքներին և ողջ երկրին»,- գրել է Կախա Կալաձեն սոցցանցում։