Կախա Կալաձե. Շնորհավորում եմ Վերջին զանգի կապակցությամբ, հիշեք՝ ձեր ապագան ձեր ձեռքում է, մաղթում եմ ձեզ հաջողություն, որը ոչ միայն ձեր, այլև մեր երկրի ապագայի զարգացման գրավականն է
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորում է դպրոցականներին Վերջին զանգի առթիվ։
Ինչպես Կալաձեն գրել է սոցիալական ցանցում, սովորելով, պատասխանատվությամբ և նպատակասլացությամբ նրանք անպայման կհասնեն իրենց նպատակներին։
«Շնորհավորում եմ Վերջին զանգի կապակցությամբ, սիրելի 12-րդ դասարանցիներ։ Սիրելի կրտսեր ընկերներ, հիշեք՝ ձեր ապագան ձեր ձեռքում է։ Աշխատասիրությամբ, ուսումնառությամբ, նպատակասլացությամբ, պատասխանատվությամբ և զարգանալու ձգտմամբ դուք անպայման կհասնեք այն նպատակներին, որոնք դրել եք ձեր առաջ։ Ամբողջ սրտով մաղթում եմ ձեզ հաջողություն, ինչը ոչ միայն ձեր ապագայի, այլև մեր երկրի զարգացման գրավականն է», – գրել է Կախա Կալաձեն։