Կախա Կալաձե. Շնորհավորում եմ, շատ շնորհակալություն յուրաքանչյուր ընտրողին, այսօր Վրաստանը ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ մենք խաղաղասեր ժողովուրդ ենք
«Այսօր Վրաստանը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, մեզ պետք է խաղաղություն, զարգացում և առաջընթաց, բոլորը պետք է հասկանան, որ Վրաստանը երբեք չի վերադառնա անցյալ»,- ասել է «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն էքզիթ փոլի արդյունքները հրապարակելուց հետո :
Ինչպես նշեց Կալաձեն, «Վրացական երազանք»-ի անդամները կլինեն ժողովրդի ծառայության մեջ։
«Շնորհավորում եմ, ընկերներ։ Ես շատ ուրախ եմ, նախ ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր ընտրողին։ Այսօր Վրաստանը ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, մեզ պետք է խաղաղություն, զարգացում, առաջընթաց, և բոլորը պետք է հասկանան, որ Վրաստանը երբեք չի վերադառնա անցյալ։ Վրաստանը երբեք չի վերադառնա այն ժամանակներին, երբ մարդիկ խոշտանգումների էին ենթարկվում, իսկ ընտանիքները թշվառ էին։ Մենք ցանկանում ենք զարգանալ, առաջ գնալ, և այս ամենի համար շատ շնորհակալ ենք ձեզանից յուրաքանչյուրին։ Ինչպես ասաց մեր կուսակցության հիմնադիր պարոն Բիձինա Իվանիշվիլին, մենք բոլորս կլինենք ձեր ծառայության, վրաց ժողովրդի ծառայության մեջ, և կանենք շատ լավ բաներ, կիրականացնենք հիանալի նախագծեր և անպայման կվերցնենք այն ուղղությունը, որը կոչվում է Եվրոպա և Եվրամիություն, բայց արժանապատվորեն, արժանապատվորեն և արժանապատվորեն»,- ասել է Կալաձեն։
Վրացական երեք հեռուստաալիքներ՝ «Իմեդի», «Ֆորմուլա» և «Մթավարի» հեռուստաընկերությունները հրապարակել են 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների էքզիթ փոլի արդյունքները։