Կախա Կալաձե. Շնորհակալություն ՆԳ նախարարին Ծերեթելի պողոտայի վերականգնման գործընթացում համագործակցության համար
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին և նրա աշխատակիցներին Ծերեթելի պողոտայի վերականգնման գործընթացում ակտիվ ներգրավվածության համար։
Կախա Կալաձեի խոսքով, պարեկային ոստիկանության ներկայացուցիչներն ամեն ինչ անում էին վերականգնողական աշխատանքների ընթացքում բնակչության տեղաշարժը հնարավորինս հեշտացնելու համար։
«Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել պարեկային ոստիկանությանը, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։ Նրանք այս ամբողջ ընթացքում մեզ հետ համագործակցում էին։ Նրանք ամեն ինչ անում էին, որպեսզի բնակչության համար հնարավորինս թուլանան այն սահմանափակումներն ու խնդիրները, որոնք կային այստեղ տեղաշարժի առումով»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։
Կախա Կալաձեն շնորհակալություն է հայտնել բոլոր ընկերություններին և նրանց աշխատակիցներին Ծերեթելի պողոտայի վերականգնման ծրագրին մասնակցելու համար։