Կախա Կալաձե. Շատ ծանր էր Գեորգի Բարամիձեի հայտարարությունը վրացական պետության և բանակի դեմ

16:41, 07.08.2026
«Գեորգի Բարամիձեի հայտարարությունը վրացական պետության և ժողովրդի դեմ ընթացող հիբրիդային պատերազմի շարունակությունն է։ Այն, ինչ լսեցինք, շատ ծանր հայտարարություն էր վրացական պետության և վրացական բանակի դեմ», — այս մասին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ անհնար է լսել այդ խոսքերը և առանց արձագանքի թողնել։
«Սա նույնպես վրացական պետության և ժողովրդի դեմ ընթացող հիբրիդային պատերազմի շարունակությունն է։ Այն, ինչ լսեցինք, շատ ծանր հայտարարություն էր վրացական պետության և վրացական բանակի դեմ։ Անհնար է լսել այն խոսքերը, որ լսեցինք, և թողնել առանց արձագանքի։ Սա սովորական դավաճանական գործողություն է, վիրավորանք վրացական պետությանն ու բանակին։ Սովորական վնասարարներ ու դավաճաններ են։ Այս մարդիկ ոչ մի սեր չունեն մեր հայրենիքի հանդեպ, և այս ամենին անպայման պետք է արձագանք հետևի», — հայտարարել է Կալաձեն։
Հիշեցնենք, որ Գիա Բարամիձեն հայտարարել էր. «Աբխազիայում պատերազմի ժամանակ վրացի զինվորականները գերիներին գնդակահարում էին, և աբխազական կողմն այդ պատճառով գերիներ չէր տալիս»։
«Միասնական ազգային շարժման» անդամ Գիա Բարամիձեի հայտարարության հետ կապված Վրաստանի գլխավոր դատախազությունը պետական դավաճանության և դիվերսիայի (սաբոտաժի) փաստով հետաքննություն է սկսել։

Նմանատիպ