Կախա Կալաձե - Սալոմե Զուրաբիշվիլին պետ՞ք է ելույթ ունենար մեր միջոցառմանը. Շատ կներեք, ինչու՞
Նա պետք է ելույթ ունենա մեր միջոցառմանը, շատ կներեք, ինչու՞: Այսպես պատասխանեց «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն լրագրողների այն հարցին, թե ինչու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին թույլ չտվեցին ելույթ ունենալ ԵՄ թեկնածուի կարգավիճակի տոնակատարությանը։
Կալաձեի խոսքով, իր համար բացարձակ անհասկանալի է, թե ինչու պետք է երեկվա միջոցառմանը ներկայանա երկրի նախագահը, ով ասել է, որ Վրաստանն արժանի չէ թեկնածուի կարգավիճակին։
«Ի՞նչ նկատի ունեք, չէր կարելի։ Շատ կներեք, ինչու՞ պետք է դուրս գար: Երկրի նախագահը դուրս էր գալիս ու ասում, որ երկիրը արժանի չէ կարգավիճակին, իսկ ի՞նչ տրամաբանությամբ եք ասում, որ նա պետք է դուրս գար մեր միջոցառմանը ու ողջուներ հանրությանը։ Դա բացարձակապես անհասկանալի է»,- ասել է Կախա Կալաձեն։