Կախա Կալաձե. Փետրվարի 25-ը մեզ հիշեցնում է, որ օկուպացիան ժամանակավոր է, իսկ հիմնական արժեքը՝ հայրենիքն ու ազատությունը՝ անփոփոխ
Կախա Կալաձե. Փետրվարի 25-ը մեզ հիշեցնում է, որ օկուպացիան ժամանակավոր է, իսկ հիմնական արժեքը՝ հայրենիքն ու ազատությունը՝ անփոփոխ

Եթե ​​չլինեին Խորհրդային կայսրությունը և 1921 թվականի փետրվարի 25-ը, մեր երկրի զարգացումը չէր հետաձգվի 70 տարով,- այս մասին սոցցանցում գրում է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Ինչպես նշում է Կալաձեն, նշված ամսաթիվը մեզ հիշեցնում է, որ օկուպացիան ժամանակավոր է։

«Եթե չլինեին Խորհրդային կայսրությունը և 1921 թվականի փետրվարի 25-ը, մեր երկրի զարգացումը 70 տարով չէր հետաձգվի, չարիքի բազմաթիվ զոհեր չէինք ունենա։

Այս ամսաթիվը ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ, որ օկուպացիան ժամանակավոր է, իսկ հիմնական արժեքը՝ անփոփոխ – հայրենիքն ու ազատությունը»,- գրել է Կալաձեն։