Կախա Կալաձե. Փետրվարի 25-ը մեզ համար այսօր նույնքան ցավալի ու ողբերգական է, որքան 101 տարի առաջ, երբ Խորհրդային Ռուսաստանը գրավեց Վրաստանը
Փետրվարի 25-ը մեզ համար դեռ նույնքան ցավոտ ու ողբերգական է, որքան 101 տարի առաջ, երբ Խորհրդային Ռուսաստանը գրավեց Վրաստանը,- սոցցանցում գրել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ։
Ըստ Կալաձեի՝ օկուպացիան ժամանակավոր է, մշտական են արժեքները՝ կապված հայրենիքի և ազատության հետ։
«Այսօր էլ Վրաստանի տարածքների 20 տոկոսը օկուպացված է: Մեր եղբայր Ուկրաինայի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիա է տեղի ունենում այսօր։
Եվ այնուամենայնիվ, օկուպացիան ժամանակավոր է, մշտական են արժեքները՝ կապված հայրենիքի և ազատության հետ։
Հերոսները չեն մեռնում:
Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն հայրենիքի անկախության»,- գրում է Կախա Կալաձեն։