Կախա Կալաձե. Պատժամիջոցը շատ բարդ թեմա է և բացատրության կարիք ունի, հատկապես, որ խոսքը ռազմավարական գործընկեր երկրի մասին է
Կախա Կալաձե. Պատժամիջոցը շատ բարդ թեմա է և բացատրության կարիք ունի, հատկապես, որ խոսքը ռազմավարական գործընկեր երկրի մասին է

Պատժամիջոցը շատ բարդ թեմա է և բացատրության կարիք ունի, հատկապես, որ խոսքը ռազմավարական գործընկեր երկրի մասին է,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Մայրաքաղաքի քաղաքապետին հարցրել են ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցի ենթարկված դատավորների մասին:

«Շատ լավ կլիներ, որ ներկայացվեր, թե որն էր այս ամենի պատճառը, ինչու արվեց այս քայլը։ Երբ ինչ-որ բան ես անում, իսկ պատժամիջոցը շատ բարդ թեմա է, դա բացատրության կարիք ունի, հատկապես, երբ մենք խոսում ենք ռազմավարական գործընկեր երկրի մասին»,- ասել է Կախա Կալաձեն։