Կախա Կալաձե. Ներկայիս իշխանությունը, «Վրացական երազանք» կուսակցությունը, ամեն ինչ կանի, որպեսզի ուժեղացնենք մեր անկախությունը և ինքնիշխանությունը, որը թանկ է յուրաքանչյուր հայրենասերի համար
«Մեր երկրի դեմ մարտահրավերները բազմաթիվ են։ Շարունակվում է պայքարը մեր երկրի դեմ, հարձակումները հիմնված են կեղծիքի վրա։ Սա ուղիղ փորձ է՝ զիջել երկրի շահերը», – այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս, «Վրացական երազանք» կուսակցության համագումարից հետո հայտարարեց Թբիլիսիի քաղաքապետ, կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։
Կալաձեի խոսքով, Վրաստանի ներկա իշխանությունը ամեն ինչ կանի՝ երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը ամրապնդելու համար, որոնք թանկ են յուրաքանչյուր հայրենասերի համար։
«Մենք բազմիցս խոսել ենք այս թեմայով։ Այսօր խոսում ենք ավելի շատ, քան տարիներ առաջ, քանի որ հասարակությունը պետք է իմանա, թե իրականում ինչի հետ գործ ունենք։ Չնայած շարունակական շանտաժին ու հարձակումներին, մենք պետք է պահպանենք երկրի խաղաղությունը։ Խաղաղությունը բերում է տնտեսական զարգացում և հզորացում։ Վրաստանի ներկա իշխանությունը՝ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ամեն ինչ կանի, որպեսզի ամրապնդենք մեր անկախությունը և ինքնիշխանությունը, որոնք թանկ են յուրաքանչյուր հայրենասերի համար», – ասաց Կախա Կալաձեն։