Կախա Կալաձե. Ներկայիս իշխանությունը պրագմատիկ քաղաքականություն է իրականացնում՝ երկրում խաղաղություն պահպանելու համար
Կախա Կալաձե. Ներկայիս իշխանությունը պրագմատիկ քաղաքականություն է իրականացնում՝ երկրում խաղաղություն պահպանելու համար

Ներկայիս իշխանությունը պրագմատիկ քաղաքականություն է իրականացնում՝ երկրում խաղաղություն պահպանելու համար,- ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Կախա Կալաձեի կարծիքով՝ տնտեսապես ուժեղ Վրաստանը կկարողանա վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։

«Ազգային շարժումը» քաղաքական թիմ է, որն իր հիմար քաղաքականությամբ մեզ բերեց այն արդյունքը, որն այսօր ունենք: Մեր երկրի դժբախտացած բնակչությունը, զոհված հերոս զինվորները, խաղաղ բնակիչները, կորցրած տարածքները, գյուղերը, ավերված ենթակառուցվածքները: Գործող իշխանությունը երկրում խաղաղություն պահպանելու պրագմատիկ քաղաքականություն է իրականացնում։ Խաղաղության պահպանումը մեզ հնարավորություն է տալիս տնտեսապես ավելի հզորանալու։ Տնտեսապես ուժեղ Վրաստանը կկարողանա վերականգնել տարածքային ամբողջականությունը և վերադարձնել մեր աբխազ, օս եղբայրներին»,- ասել է Կախա Կալաձեն՝ ի պատասխան Թամազ Գինտուրիի սպանության մասին հարցին։