Կախա Կալաձե. Միխեիլ Սաակաշվիլին հետաքրքիր չէ, նա քաղաքական անցյալ է
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան ժամանելու թեման հետաքրքիր չէ:
Կալաձեի խոսքով, Սաակաշվիլին քաղաքական անցյալ է և ավելի շատ ժամանակ պետք է հատկացնել՝ խոսելով քաղաքի հետ կապված հետաքրքիր ծրագրերի և առկա խնդիրների մասին:
«Հետաքրքիր չէ, թե ինչու եք այդքան ուշադրություն դարձնում Միխեիլ Սաակաշվիլիին: Կան շատ ավելի կարևոր այլ հարցեր՝ ՏԻՄ ընտրություններ, բազմաթիվ մարտահրավերներ, բազմաթիվ խնդիրներ, մենք ունենք քաղաքի հետ կապված հետաքրքիր ծրագրեր: Կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք այս գործին, քան Սաակաշվիլիին, որը քաղաքական անցյալ է», – ասել է Կախա Կալաձեն:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 6-ին «Facebook»-ում հրապարակված տեսանյութում ասել է, որ «անձամբ կժամանի Վրաստան այս ընտրություններին»: