Կախա Կալաձե. Միխեիլ Սաակաշվիլին երկրի նախագահն էր և բյուջեից միջոցներ էր ծախսում, պարզվում է, իր անձնական նպատակների համար, երևի թե պետք է հետաքննությունը հետաքրքրվի դրանով
Կախա Կալաձե. Միխեիլ Սաակաշվիլին երկրի նախագահն էր և բյուջեից միջոցներ էր ծախսում, պարզվում է, իր անձնական նպատակների համար, երևի թե պետք է հետաքննությունը հետաքրքրվի դրանով

Միխեիլ Սաակաշվիլին երկրի նախագահն էր, և նա բյուջեից գումարներ էր ծախսում իր անձնական նպատակների համար,- լրագրողներին ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ անդրադառնալով Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիներին կատարած ծախսերին։

Ըստ նրա՝ նշվածով պետք է շահագրգռված լինի հետաքննությունը։

«Ինչ վերաբերում է բյուջեից անձնական նպատակներով ծախսելուն, ապա դա կտրականապես անընդունելի է եւ որեւէ կերպ արդարացված չէ։ Խոսքն առավել եւս մի մարդու մասին է, ով եղել է երկրի նախագահ և ծախսել է բյուջեից, ինչպես բացահայտվում է, իր անձնական նպատակների, անձնական ճանապարհորդությունների համար։ Հավանաբար, հետաքննությունը պետք է շահագրգռված լինի նշված փաստով և պարզի բոլոր մանրամասները, թե իրականում ինչ էր տեղի ունենում»,- ասել է Կախա Կալաձեն։

Այսօր ՊՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի գերատեսչությունը սկսել է Միխեիլ Սաակաշվիլիի օդանավերով ճամփորդության հետ կապված կնքված պայմանագրերի գաղտնազերծման գործընթացը։