Կախա Կալաձե. Մետրոյի կայարանների շրջակա տարածքները պետք է կարգավորվեն, քանի որ այնտեղ տեղի ունեցողն անընդունելի է
Կախա Կալաձե. Մետրոյի կայարանների շրջակա տարածքները պետք է կարգավորվեն, քանի որ այնտեղ տեղի ունեցողն անընդունելի է

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ փողոցի առևտրի կարգավորման հետ կապված՝ շարունակվում է մետրոյի կայարանների շրջակա տարածքների բարեկարգումը։

Ինչպես նա նշել է Թբիլիսիի քաղաքապետարանի կառավարության նիստում, այս անգամ «Վարկեթիլի» մետրոկայարանի շրջակայքը վերանորոգվում է, իսկ փողոցի առևտրականները տեղափոխվում են շուկայի ներքին տարածք։

«Մենք սկսել ենք կոնկրետ քայլեր ձեռնարկել Թբիլիսիում փողոցի առևտուրը կարգավորելու համար։ Այս անգամ բարեկարգվում է մետրոյի «Վարկեթիլի» կայարանի շրջակայքը։ Տարածքում փողոցի առևտուր էր իրականացվում, ինչն անընդունելի է։ Չնայած այս մարդկանց հանդեպ իմ մեծ հարգանքին, այդ ամենը պետք է կարգավորվի: Այս մարդկանց տարել ենք շուկա։ Դրան մասնակցել է ավագանու պատգամավորը։ Շուկայի ղեկավարության հետ փոխադարձ համաձայնությամբ դրվել են արտոնյալ պայմաններ փողոցի առևտրականների համար։ Տարածքը կկարգավորվի, ինչի համար արդեն սկսվել են համապատասխան ենթակառուցվածքային և դենդրոլոգիական աշխատանքները»,- ասել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, համապատասխան ընթացակարգերը և փողոցի առևտրականների տեղափոխումը շուկաների ներքին հատված տեղի կունենա նաև «Ախմետելիի թատրոն» և «Սամգորի» մետրոկայաններից։

Բացի այդ, Կախա Կալաձեի խոսքով, քաղաքապետարանն աշխատում է կրպակների հարցով, որպեսզի դրանք տեղափոխվեն համապատասխան տարածքներ։