Կախա Կալաձե. Մետրոպոլիտենի Գոցիրիձե կայարանի վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին
Մետրոպոլիտենի Գոցիրիձե կայարանի վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին,- լրագրողներին հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Ինչպես նշեց Կախա Կալաձեն, շատ շուտով ուղեւորները կկարողանան օգտվել մետրոյի կայարանից։
«Շատ շուտով կկատարվի ավարտված աշխատանքների համապատասխան փորձաքննությունը, որը պետք է ներկայացնի կապալառու ընկերությունը, իսկ դրանից հետո հնարավոր կլինի բացել մետրոն»,- ասել է Կախա Կալաձեն։