Կախա Կալաձե. Մեր երկրում արտահայտման ազատությունը ամենաբարձր մակարդակի է, սակայն եթե լինի անկարգություն իրականացնելու ցանկություն, դրան կհետևի համարժեք արձագանք

21:20, 28.10.2020

Մեր երկրում արտահայտման ազատությունը ամենաբարձր մակարդակի է, սակայն եթե լինի անկարգություն իրականացնելու ցանկություն, դրան կհետևի համարժեք արձագանք,- հայտարարել է «Վրաական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:

«Ցանկանում եմ, մի քանի խոսքով արձագանքել անպատասխանատու ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությանն այն առնչությամբ, որ հոկտեմբերի 31-ին ցանկություն ունեն անցկացնել ցույցեր: Իհարկե, մեր երկրում արտահայտման ազատությունն առավելագույնս պաշտպանված է և ամենաբարձր մակարդակի է:

Բոլոր մարդիկ, բոլոր քաղաքական կուսակցությունները, որոնք ունեն տարբերվող կարծիք, հնարավորություն ունեն, որ տարբեր ձևերով արտահայտեն հայացքները, այդ թվում՝ անցկացնեն բողոքի ցույցեր:

Սակայն այս ամենը պետք է արվի օրենքի շրջանակներում: Ես ցանկանում եմ, մեկ անգամ ևս զգուշացնել բոլորին, եթե կլինի ցանկություն մեր երկրում իրականացնել անկարգություններ, պետությունը կլինի բարձունքում և մեր կողմից օրենքի շրջանակներում  կհետևի համապատասխան արձագանք»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Նմանատիպ