Կախա Կալաձե. Մենք շատ լավ բաներ ենք արել, բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել, և այսօր Վրաստանը պատրաստ է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ
Վրաստանն այսօր պատրաստ է դառնալ Եվրամիության անդամ,- լրատվամիջոցներին ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Վրաստանը երեք տասնամյակ անում է ամեն ինչ և лամուրջ է կառուցում Եվրամիության հետ։ Սերունդներ շարունակ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի շատ շուտով դառնանք Եվրամիության անդամ։ Ուստի, եթե այս որոշումը կայացվի, այսօր մենք պատրաստ ենք դառնալ Եվրամիության անդամ։ Կարծում եմ՝ Վրաստանը վերջին տարիներին ամեն ինչ արել է դրա համար։ Արտաքին ուղղությամբ մենք մեծ առաջընթաց ունենք: Այսօր Վրաստանի քաղաքացիները կարող են վրացական անձնագրերով ճանապարհորդել առանց խնդիրների, առանց վիզաների, սա մեր ձեռքբերումն է և բոլորի վաստակը։ Մենք շատ լավ բաներ ենք արել, բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել, և այսօր Վրաստանը պատրաստ է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, ողջունելի է Վրաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանաձեւի նախագծի նախապատրաստումը։