Կախա Կալաձե. Մենք պատժամիջոցների հետ կապված արդեն պարզաբանումներ ենք արել, մեզ համար ամենակարեւորն այն է, որ այս երկրում ապրող մարդկանց շահերը պաշտպանված լինեն
Կախա Կալաձե. Մենք պատժամիջոցների հետ կապված արդեն պարզաբանումներ ենք արել, մեզ համար ամենակարեւորն այն է, որ այս երկրում ապրող մարդկանց շահերը պաշտպանված լինեն

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ Վրաստանի իշխանություններն արդեն բացատրություններ են տվել, թե ինչու չեն պատժամիջոցներ սահմանում Ռուսաստանի դեմ։

Կախա Կալաձեի խոսքով, ամենակարեւորը Վրաստանում ապրող մարդկանց շահերի պաշտպանությունն է։

«Պատժամիջոցների հետ կապված մենք արդեն պարզաբանումներ ու հայտարարություններ ենք արել։ Մենք գործում ենք երկրի շահերից ելնելով: Մեզ համար ամենակարևորն այս երկրում ապրող մարդկանց շահերի պաշտպանությունն է»,- ասել է Կախա Կալաձեն։