Կախա Կալաձե. Մենք ողջունում ենք կոռուպցիայի դեմ պայքարը, ուրախալի է, որ համապատասխան մարմինները կոնկրետ քայլեր են ձեռնարկում
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ կոռուպցիան մարտահրավեր է ամբողջ աշխարհի համար, և դրա դեմ պայքարը չափազանց կարևոր է։
Նրա այս հայտարարությունն արվել է լրագրողների հարցին ի պատասխան՝ կապված Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլու նկատմամբ ընթացող քննչական գործընթացի հետ։
«Այն ամենից ավելին չենք կարող ասել, ինչ արդեն հնչեցրել են համապատասխան մարմինները։ Քննությունն ընթանում է բոլոր ուղղություններով։ Քանի որ դա կապված է քննչական շահերի հետ, ես հավելյալ մեկնաբանություն տալ չեմ կարող։ Պետք է սպասենք հետաքննությանը, և բոլոր հարցերին կտրվի պատասխան։ Ընդհանուր առմամբ, մենք ողջունում ենք կոռուպցիայի դեմ պայքարը։ Դա ամենակարևոր ուղղություններից մեկն է։ Սա գլոբալ մարտահրավեր է, և, բնականաբար, դրական է, որ համապատասխան կառույցները ձեռնարկում են կոնկրետ քայլեր՝ կանխարգելման նպատակով, իսկ եթե որևէ մեկը հանցանք է գործել, ապա պետք է համապատասխան գործողություններ իրականացվեն», – նշել է Կախա Կալաձեն։