Կախա Կալաձե. Մենք միշտ դիտարկում ենք երկրի ազգային շահը, խաղաղությունը միակ այլընտրանքն է
Կախա Կալաձե. Մենք միշտ դիտարկում ենք երկրի ազգային շահը, խաղաղությունը միակ այլընտրանքն է

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, խաղաղության պահպանումն այլընտրանք չունի երկրի տնտեսական ամրապնդման և եվրաինտեգրման համար։ Կախա Կալաձեն լրատվամիջոցներին արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ արևմտյան ակումբի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմին Թուրքիայի ներգրավման վերաբերյալ հայտարարությանը։

Նրա խոսքով, չնայած Վրաստանում երկրորդ ճակատ բացելու բազմաթիվ փորձերին, կառավարությունը գործում է երկրի շահերից ելնելով։

«Տարածաշրջանում բարդ իրավիճակ է, ես նկատի ունեմ Ուկրաինայի պատերազմը։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչ թշվառություն է բերում պատերազմը։ Չնայած բազմաթիվ կոչերին՝ կապված Վրաստանում երկրորդ ճակատի բացման հետ, մենք հաշվի ենք առնում մեր երկրի շահերը։ Այս վերաբերմունքը կունենանք նաև ապագայում։ Մենք միշտ հաշվի ենք առնում երկրի ազգային շահը։ Կարող եմ ուղղակիորեն ասել, որ խաղաղությունն անփոխարինելի է։ Խաղաղությունը կարևոր է, որպեսզի երկիրը տնտեսապես ուժեղանա և դրանով իսկ հասնի եվրաինտեգրմանը, երկրի տարածքային ինտեգրմանը, ինչը մեզ համար ամենամեծ մարտահրավերն է»,- ասել է Կախա Կալաձեն։