Կախա Կալաձե. Մենք մի թիմ ենք, որն ունի տեսլական, թե ինչպես պետք է զարգանա քաղաքը, ինչպես ենք պատկերացնում Թբիլիսին չորս տարի հետո
Մենք մի թիմ ենք, որն ունի տեսլական, թե ինչպես պետք է զարգանա քաղաքը, ինչպես ենք պատկերացնում Թբիլիսին չորս տարի հետո, – ասել է «Վրացական երազանքի» Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն Վրաստանի Առաջին ալիքի եթերում, որտեղ բանավեճեր են ընթանում Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուների միջև:
Կալաձեի խոսքով, ինքը վստահ է, որ Թբիլիսին անպայման կհաղթի, եւ ավելի շատ կյանք կմտնի բոլոր թաղամասեր:
«Բարի գալուստ բոլորին, ես ողջունում եմ իմ ընդդիմախոսներին, ներկա հանրությանը: Հատկապես ուզում եմ ողջունել իմ թբիլիսցիներին: Իրոք, ամենակարեւոր ընտրությունները տեղական ինքնակառավարումն են, որոնք անցկացվելու են հոկտեմբերի 2-ին: Մենք մի թիմ ենք, որն ունի տեսլական, թե ինչպես պետք է զարգանա քաղաքը, ինչպես ենք պատկերացնում Թբիլիսին չորս տարի անց: Օրեր առաջ մենք հանրությանը ներկայացրինք մեր նախընտրական ծրագիրը՝ «Ավելի շատ կյանք յուրաքանչյուր թաղամասում»: Մենք նաև սկսել ենք մանրամասնորեն մշակել կոնկրետ ուղղություններ: Մեր նախընտրական ծրագիրը բաղկացած է վեց հիմնական քաղաքականությունից: Սա քաղաքային քաղաքականություն է, տրանսպորտ, բնապահպանական քաղաքականություն: Սրանք սոցիալական և առողջապահական ոլորտներն են, կրթություն, մշակույթ, երիտասարդություն, սպորտ: Մի քանի օրից մենք կհայտնենք կառավարման և տնտեսության մեր տեսլականը: Վստահ եմ, որ Թբիլիսին կհաղթի, և ավելի շատ կյանք կավելանան բոլոր թաղամասերում», – ասել է Կախա Կալաձեն: