Կախա Կալաձե. Մենք լավ գիտենք, թե որքան կարևոր է Հանրային հեռարձակողի դերը, շնորհակալություն ենք հայտնում և մաղթում մեծ հաջողություններ
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ մասնակցել է Վրաստանի Առաջին ալիքի նոր շենքի բացման միջոցառմանը։
Կախա Կալաձեն, դիմելով ներկաներին, ասել է, որ հպարտ է, որ մասնակցել է նշված նախագծի հաստատմանը։
«Շատ հաճելի միջավայր է։ Ես՝ որպես այս քաղաքի քաղաքապետ և այս քաղաքում ապրող մարդ, հպարտ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել մասնակցել նշված նախագծի հաստատմանը։ Այն, ինչ տեսանք թղթի վրա, շատ գեղեցիկ նախագիծ էր, բայց տեղում տեսնելուց հետո շենքը գերազանցեց մեր սպասելիքները։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են այս նախագծի վրա։ Ակնհայտ է, որ միայն ճարտարապետությունը չէ, կարևոր է նաև բովանդակությունը, և այս առումով հեռուստատեսությունը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով։
Միանում եմ շնորհավորանքներին և հաջողություն եմ մաղթում բոլորին։ Վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարությունը միշտ ձեր կողքին է լինելու, քանի որ մենք քաջ գիտակցում ենք, թե որքան կարևոր է Հանրային հեռարձակողի դերը։ Գլխավորն այն է, որ երկրում խաղաղություն և հանգստություն լինի, և ամեն ինչ տեղի կունենա՝ զարգացում, առաջընթաց, վերակառուցում, երկրի վերածնունդ։ Շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ այս ամենի համար և մաղթում մեծ հաջողություններ»,- ասել է Կախա Կալաձեն։
Վրաստանի Առաջին ալիքը նոր շենք ունի, որը գտնվում է Պոլիտկովսկայա 31 հասցեում։ Շինարարական գործընթացն ավարտվել է, և Վրաստանի Հանրային հեռարձակողի նոր մասնաշենքն այսօր հանդիսավոր պայմաններում պաշտոնապես բացվել է։