Կախա Կալաձե. Մենք հիշում ենք «ռուսական օրենքի» հետ կապված գործողությունները, քարոզարշավը, այն ուղղված էր իշխանությունը փոխելուն, բայց ժողովուրդն ամեն ինչ շատ լավ վերլուծեց
Կախա Կալաձե. Մենք հիշում ենք «ռուսական օրենքի» հետ կապված գործողությունները, քարոզարշավը, այն ուղղված էր իշխանությունը փոխելուն, բայց ժողովուրդն ամեն ինչ շատ լավ վերլուծեց

Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել հանրությանը, ողջ Վրաստանին թեկնածուի կարգավիճակի համար, որի համար մենք պետք է պայքարեինք, բայց պայքարը միշտ արդյունք է տալիս»,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ  Կախա Կալաձեն։

«Վրաստանն իսկապես արժանի էր այդ կարգավիճակին։ Դա անարդար վերաբերմունք էր՝ նախկինում Ուկրաինային ու Մոլդովային, քանի որ բոլոր պարամետրերով և վիճակագրությամբ, եթե խոսք լիներ որևէ հաջողության մասին, Վրաստանը բոլոր բաղադրիչներով առաջադիմել էր այս երկրների համեմատ։ Ի վերջո, ամեն ինչ բացահայտվեց, և հանրությունը տեսավ, թե որն էր սրա հիմնական պատճառն ու նպատակը։ Մենք ի սկզբանե գիտեինք, թե ինչի համար են օգտագործելու այս անարդար որոշումը։ Մենք հիշում ենք հանրահավաքները, քարոզարշավը «ռուսական օրենքի» վերաբերյալ, այն ուղղված էր իշխանությունը փոխելուն, բայց ժողովուրդը շատ լավ վերլուծեց և տեսավ այդ ամենը»,- ասել է Կալաձեն «Իմեդի LIVE» հաղորդման մեջ։