Կախա Կալաձե.Մենք հետևում ենք գործընթացներին և աջակցում նախագահ Թրամփին, հույս ունենք, որ պատերազմը նույնպես շուտով կավարտվի և «խորքային պետությունը» կհաղթվի
«Մենք հետևում ենք գործընթացներին և աջակցում ենք նախագահ Թրամփին։ Հույս ունենք, որ պատերազմն էլ շուտով կավարտվի և «խորքային պետությունն» էլ կպարտվի», – այս մասին հայտարարեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լրագրողների հետ զրույցում։
Կալաձեի խոսքով՝ եթե «խորքային պետությունը» պարտվի, ապա Վրաստանի հետ հարաբերություններն ամբողջությամբ կվերադասավորվեն։
«Բազմիցս ասել եմ և կրկնում եմ՝ մենք հետևում ենք գործընթացներին։ երբ Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ-ի նախագահ, իր առաջին գերակայությունը հայտարարեց «խորքային պետության» պարտությունը։ Հետևաբար, այսօր «խորքային պետությունը» դեռ չի պարտվել։ Նրա առաջնահերթություններից էր նաև պատերազմի ավարտը, սակայն պատերազմն էլ դեռ չի ավարտվել։ Մենք հետևում ենք և աջակցում ենք նախագահ Թրամփին այս ուղղությամբ և հույս ունենք, որ պատերազմն էլ կավարտվի և «խորքային պետությունը» կպարտվի։ Եթե «խորքային պետությունը» պարտվի, իհարկե, դա կազդի նաև Վրաստանի հետ հարաբերությունների վրա և ամբողջությամբ կվերադասավորվի», – նշեց Կախա Կալաձեն։