Կախա Կալաձե. Մայրաքաղաքի քաղաքապետարանն առաջիկայում անօթևան կենդանիների հետ կապված գործողությունների ծրագիր կներկայացնի
Մայրաքաղաքի քաղաքապետարանն առաջիկայում կներկայացնի անօթևան կենդանիների հետ կապված գործողությունների ծրագիր,- այս մասին ի պատասխան համապատասխան հարցի ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և խոսել անտուն կենդանիների կառավարման ծրագրի մասին։
Նրա խոսքով, քաղաքապետարանն արդեն իսկ արդյունավետ քայլեր է ձեռնարկել անօթևան կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին օրենքի նախագիծը նախաձեռնելու առումով և ապագայում էլ ակտիվորեն շարունակելու է նշված խնդրի համալիր աշխատանքը՝ հասարակական սեկտորի հետ միասին։
«Օրենքի խստացման հարցում նախաձեռնողը եղել է մայրաքաղաքի քաղաքապետարանը։ Մենք եղել ենք նախաձեռնողը, ներկայացրել ենք օրինագիծը, խորհրդարանը պաշտպանել է։ Օրենքը վերաբերում է այն փաստին, որ կոպիտ վերաբերմունքը, ծեծը, վիրավորելը, կենդանիներին սպանելը քրեական հանցագործություն է, և համապատասխան մարմինները կկիրառեն այն», – ասել է Կախա Կալաձեն։
Ինչ վերաբերում է ընդհանրապես անօթեւան կենդանիներին, ապա Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, այս ուղղությամբ համալիր աշխատանքներ կան իրականացնելու, ինչին քաղաքապետարանը պատրաստ է։
«Այս խնդիրը շատերին է անհանգստացնում։ Ստեղծեցինք աշխատանքային խումբ, հանդիպումներ ունեցանք հասարակական սեկտորի հետ, ովքեր աշխատում են այս հարցով, և առաջիկայում հանրությանը կներկայացնենք կոնկրետ ծրագիր, թե ինչ պետք է արվի դրա օրենսդրական փոփոխություններով։ Կոնկրետ նախագիծ չի կարող իրականացվել, եթե օրենսդրական փոփոխությունները չեն աջակցվում նույն կենդանիների բուծման, առկա իրավիճակի կարգավորման, ապաստանի ծրագրերի իրականացման հետ կապված։ Համալիր աշխատանքներ կան իրականացնելու։ Մենք պատրաստ ենք հաջորդ տարվանից նախագիծը ֆինանսավորելու համար հատկացնել կոնկրետ միջոցներ, որպեսզի ժամանակի ընթացքում նշված խնդիրը լուծվի քաղաքացիական կարգով, ինչպես դա եվրոպական զարգացած երկրներում է»,- ասել է Կախա Կալաձեն։