Կախա Կալաձե. Մայիսի 26-ը բոլորինն է, և ոչ ոք իրավունք չունի հասարակությանը միմյանց դեմ հանելու
Մայիսի 26-ին Սալոմե Զուրաբիշվիլիի և Գեդևան Ֆոփխաձեի կողմից հայտարարված կեղտոտ սադրանքները պետությունը կկանխի, – այս մասին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մեկնաբանելով Վրաստանի նախկին նախագահի և ընդդիմադիր գործչի հայտարարությունները։
Ինչպես նշել է Կալաձեն, մայիսի 26-ը բոլորինն է, և ոչ ոքի չի տրվի հասարակությունը միմյանց դեմ հանելու հնարավորություն։
«Իհարկե, նրանք փորձելու են սադրանքներ իրականացնել։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ խմբավորումը մարգինալացվել։ Այս երկրում ծայրահեղականությունը, օտար գործակալությունը և դրսից ֆինանսավորվող մարդիկ երբեք չեն հաղթի։ Նրանց նպատակը դրսից եկող շահերի սպասարկումն է։ Նման մարդիկ միշտ պարտված են։ Ինչ վերաբերում է մայիսի 26-ին՝ դա բոլորինն է, և ոչ ոք իրավունք չունի հասարակությանը միմյանց դեմ հանելու։ Իհարկե, պետությունը ամեն ինչ կանի, որպեսզի կանխի այնպիսի կեղտոտ սադրանքները, որոնք հայտարարել են Սալոմե Զուրաբիշվիլին և Գեդևան Ֆոփխաձեն», – նշել է Կալաձեն։