Կախա Կալաձե. Մաղթում եմ խաղաղություն և հանգստություն իմ հայրենիքին, ողջ աշխարհին, բարեկամ ուկրաինացի ժողովրդին
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորել է բնակչությանը գալիք Ամանորի կապակցությամբ և խաղաղություն մաղթել երկրին։
«Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Առաջին հերթին ցանկանում եմ ձեզ առողջություն մաղթել, որն ամենաթանկն ու ամենակարեւորն է յուրաքանչյուր մարդու համար։ Իհարկե, ուզում եմ խաղաղություն մաղթել իմ ժողովրդին, իմ հայրենիքին։ Ես ուզում եմ խաղաղություն մաղթել բոլոր այն երկրներին, այն մարդկանց, ովքեր այսօր կանգնած են ամենամեծ խնդիրների առաջ։ Ցանկանում եմ խաղաղություն և հանգստություն մաղթել ողջ աշխարհին, մեր բարեկամ ուկրաինացի ժողովրդին»,- ասել է Կախա Կալաձեն։
Բացի այդ, կառավարության նիստում Թբիլիսիի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակցի` կատարած աշխատանքի համար։