Կախա Կալաձե. Լուկաշենկոյի այցը Աբխազիա ոչ բարեկամական և քաղաքականապես ոչ կոռեկտ քայլ է
Կախա Կալաձե. Լուկաշենկոյի այցը Աբխազիա ոչ բարեկամական և քաղաքականապես ոչ կոռեկտ քայլ է

Լուկաշենկոյի այցը Աբխազիա անբարյացակամ և քաղաքականապես ոչ կոռեկտ քայլ է,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Լուկաշենկոյի այցը Աբխազիա շատ մտահոգիչ ու ծանր փաստ է։ Բացի անբարյացակամ և քաղաքականապես ոչ կոռեկտ քայլ լինելուց, Լուկաշենկոն խախտել է օկուպացիայի մասին օրենքը, ինչը կհանգեցնի համապատասխան գերատեսչության պատասխանին։ Որքանով ես գիտեմ, դեսպանն արդեն կանչվել է»,- ասել է Կալաձեն։

Ինչպես հայտնի է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ժամանել է օկուպացված Աբխազիա, որտեղ հանդիպել է օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հետ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բելառուսական կողմից լրացուցիչ պարզաբանումներ է պահանջել Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օկուպացված Աբխազիա կատարած այցի կապակցությամբ, ապա հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Լուկաշենկոյի «այցը» օկուպացված Աբխազիա կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը։