Կախա Կալաձե. Կոռուպցիայի դեմ պայքարը և կանխարգելիչ միջոցառումների իրականացումը հիմնարար կարևորություն ունի

14:31, 13.09.2025

Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է, որ պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի ձերբակալման փաստը տհաճ է, սակայն կոռուպցիայի դեմ պայքարը իշխող թիմի համար սկզբունքային նշանակություն ունի։

Այս մասին ասել է Կախա Կալաձեն համապատասխան հարցին պատասխանելիս։

«Կոռուպցիայի դեմ պայքարը և կանխարգելիչ միջոցառումների իրականացումը սկզբունքային նշանակություն ունեն։ Ինչ վերաբերում է Բուրչուլաձեի ձերբակալմանը, իհարկե, դա հաճելի չէ ո՛չ ինձ համար, ո՛չ էլ իմ թիմակիցների։ Ծանր դեպք է, երբ ձերբակալվում է քո թիմակիցն այն ժամանակ, երբ երկիրը ստիպված է քայլել դանակի սայրի վրայով։ Ինքը՝ կուսակցության պատվավոր նախագահը, ամեն ինչ մի կողմ է դրել, և դուք տեսնում եք, թե ինչպես է պայքարում այն չարիքի դեմ, որը պայքարում է Վրաստանի, մեր հայրենիքի դեմ։ Այս պայմաններում և իրավիճակում նման դեպքերի տեղի ունենալը շատ վատ է», – նշել է Կախա Կալաձեն։

Դատախազությունը պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին մեղադրանք է ներկայացրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի եկամուտների լեգալացման փաստերով։

Նմանատիպ