Կախա Կալաձե. Կիսում եմ Գուրիայում բնական աղետի հետևանքով զոհվածների ընտանիքի անդամների,  համայն Վրաստանի սրտի ցավը
Կախա Կալաձե. Կիսում եմ Գուրիայում բնական աղետի հետևանքով զոհվածների ընտանիքի անդամների, համայն Վրաստանի սրտի ցավը

Կիսում եմ համայն Վրաստանի, Գուրիայում բնական աղետի հետևանքով զոհվածների ընտանիքի անդամների սրտի ցավը,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Կախա Կալաձեի խոսքով՝ աղետի գոտում մոբիլիզացված են պետական ​​բոլոր գերատեսչությունները, և իրականացվում են փրկարարական միջոցառումներ։

«Վրաստանը կրկին ցնցվեց բնական աղետից՝ Գուրիայի շրջանում հորդառատ անձրեւի հետեւանքով առաջացած սողանքը մարդկային կյանքեր խլեց։ Ամբողջ սրտով կիսում եմ բնական աղետի հետևանքով զոհվածների ընտանիքի անդամների և հարազատների սրտի ցավը։ Աղետի գոտում մոբիլիզացված են պետական ​​բոլոր գերատեսչությունները, շարունակվում են փրկարարական աշխատանքները»,- գրել է Կախա Կալաձեն։

Գուրիայի շրջանում տարերային աղետի հետեւանքով երկու մարդ է մահացել, մեկ անձի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Հորդառատ անձրեւի հետեւանքով ջուրը լցվել է մի քանի գյուղերի տների առաջին հարկերը, բակերը, գյուղատնտեսական տարածքները։ ՆԳՆ-ի տվյալներով՝ Գուրիայում աղետի գոտում փրկարարների ուժերով փրկվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ երեխաներ և անչափահասներ և տեղափոխվել անվտանգ տարածք։